Դպրոցական ավարտական լրացուցիչ քննությունները նշանակվել են հունիսի 16 –ին և 17-ին` Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի համապատասխան հրամանով
Ըստ հրամանի` լրացուցիչ քննություններն անցկացվում են այն անձանց համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողացել ներկայանալ դպրոցի ավարտական քննությանը: Տեղեկատվությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայք էջում: