
Սննդամթերքի ազգային գործակալության մասնագետները հայտնաբերել են ձիու մսի անօրինական վաճառքի 12 դեպք, այս մասին նշվում է գործակալության պաշտոնական կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ։
2017 թ. մարտից վերապատրաստված մասնագետները մսի և մսամթերքից պատրաստված ուտեստների 90 նմուշ են վերցրել՝ հավատարմագրված լաբորատորիայում ձիու և ավանակի մսի բովանդակության ստուգման համար։
«Հետազոտության արդյունքում պարզվել է 12 խախտում, մասնավորապես, սննդի պիտակի վրա նշված էր տավարի կամ խոզի միս, մինչդեռ իրականում ձիու միս էր, մի դեպքում՝ ավանակի։ Տնտեսվարողները տուգանվել են բացահայտված խախտումների համար», — ասվում է գործակալությունում:
Հետազոտությունն իրականացվել է Վրաստանի ամբողջ տարածքում: