
«Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի առևտրականները դիմել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին և Օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլիին: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:Առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տուժածները ներկայացրել են 5 պահանջ, մասնավորապես.
- «Շենքի ապամոնտաժման գործընթացին պետք է մասնակցի առևտրականների մի խումբ, որպեսզի պահպանված իրերը այլ մարդիկ չգողանան
- Ժամանակին իրականացնել հետաքննությունը, պարզել հրդեհի բռնկման պատճառները և պատժել շենքի անվտանգության համար պատասխանատու անձանց
- Հնարավորինս սեղմ ժամկետներում հաշվել վնասի չափը և պետբյուջեից հնարավորության շրջանակներում փոխհատուցում իրականացնել
- Դիմել Կենտրոնական բանկին, որպեսզի վերջինը իր հերթին դիմի կոմերցիուն բանկերին և վարկային կազմակերպություններին՝ տուժածների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու խնդրանքով
- Թբիլիսիի քաղաքապետարանը գտնի այլընտրանքային տարածք, առևտրականների` իրենց գործունեությունը շարունակելու նպատակով:
Հիշեցնենք՝ «Մանկանան աշխարհ» առևտրի կենտրոնում հրդեհը տեղի էր ունեցել հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը: Մինչ այս պահը, առևտրի կենտրոնի հարակից տարածքում շարունակում են մնալ առևտրականները, ովքեր պահանջում են ներս մտնել՝ սեփականությունը դուրս բերելու նպատակով: