Վրաստանի Առողջապահույան նախարարոթյունում նոր ծարառյություն է ստեղծվում, որի հիմնական գործառույթը գերատեսչության աշխատակիցների աշխատանքը վերահսկելն է լինելու: Ինչպես հաղորդում է interpressnews.ge պարբերականը առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է, որ նշված ծառայության գնահատման համաձայն կավելանա կամ կնվազի աշխատակցի վարձատրությունը:
«Նոր բյուջեի համաձայն մեր առաջնային խնդիրը աշխատակիցների կրճատումը չէ: Առողջապահության նախարարությունը շատ կարևոր բարեփոխումներ պետք է իրականացնի: Մենք ստեղծում ենք նոր ծառայություն, որի խնդիրը կլինի աշխատակիցների աշխատանքի վերահսկողությունն ու քանակական գնահատումը: Կարծում եմ, որ 10%-ով աշխատավարձերի նվազումը կբաշխվի ոչ հավասարաչափ, իսկ այն աշխատակիցները ովքեր բարձր արդյունքներ կունենան ավելի բարձր կվարձատրվեն»: