ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցի համաձայն, Վրաստանում բարելավվել է առողջապահության մատչելիությունը: Զեկույցում նշվում է, որ պատճառը առողջապահական նոր ծրագրի ներդրումն է, ըստ որի, պետությունը առողջապահության հարցում խոցելի խմբերին համաֆինանսավորում է, առողջապահություն հասանելի դարձնում։
Հետազոտության համաձայն, վերջին ժամանակահատվածում զգալիորեն ավելացել է առողջապահական ծառայությունների մատչելիությունը: Հատկանշական է, որ պարբերաբար բժշական զննությունից օգտվողների թիվը 2013-ի համեմատ 2017 թվականին 2.7 տոկոսից հասել է 18.2 տոկոսի։ Ավելացել են նաև բժշկական այլ ծառայություններից օգտվողների թիվը՝ հիվանդանոցային ծառայություններ` 4.4 տոկոսից հասել է 77 տոկոսի, վիրահատություններ` 3.6-ից՝ 77, հղիության մոնիտորինգ` 1.8-ից՝ 2.3: