
Վրաստանի Առողջապահության նախարարի տեղակալ Զազա Սոփրամաձեն հրաժարական է տվել: Վերջինս նման որոշում է կայացրել անձնական պատճառներով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկատվությամբ, Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոն երկու նոր տեղակալ ունի՝ Զազա Բոխուան և Միխեիլ Դունդուան, ովքեր իրենց լիազորությունները կստանձնեն մայիսի 1-ից: Փոխանցում է interpressnews լրատվականը։