«Հուլիսի 30-ին առաջին անգամ Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցու բակում տեղի կունենա Տոլմայի փառատոն-մրցույթ: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ընդամենը հարկավոր է ժյուրիին ներկայացնել պատրաստված տոլման: Հմուտ խոհարարները կորոշեն, թե ում պատրաստած տոլման է հաղթելու: Հատկանշական է, որ ժյուրին գնահատում է ոչ միայն ուտեստի համը, այլ նաև արտաքին տեսքը և մատուցման ձևը: Ողջունելի է նաև իմպրովիզացիան:
Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր նվերներով: Կանցկացվի նաև տոլմայի պատրաստման վարպետության դասընթաց»,-հուլիսի 30-ին կայանալիք տոլմայի փառատոն-մրցույթի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել Բաթումիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը։