
Օդերևութաբանները հաղորդում են, որ Վրաստանի տարածքում ցուրտ եղանակը կպահպանվի մինչեւ փետրվարի 5-ը:
«Interpressnews» լրատվականին Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից տեղեկացրել են, որ այսօր եւ վաղը ցուրտ եղանակ է սպասվում երկրի ողջ տարածքում: Սպասվում են նաեւ ձյան տեսքով տեղումներ:
Օդերևութաբանները նշում են նաև, որ մայրաքաղաք Թբիլիսիսում փետրվարի 1-ի լույս գիշերը սկսած ձյունը կշարունակվի ողջ օրվա ընթացքում:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում այս տարի առաջին ձյունը տեղացել է հունվարի 28-ին: