
Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին առաջիկա ՏԻՄ ընտրությունները խիստ կարևոր է համարում՝ նշելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վրաստանում պաշտոնյաներին այլևս հնարավոր չի լինի ընտրել:
«Տարեցտարի այս մշուշը կահագնանա, սակայն այն մինչև չի հասնի մեր կոկորդը, փողոց դուրս չենք գա։ Առանց փողոց դուրս գալու ոչինչ չենք փոխի» ,- հայտարարել է Էլիսաշվիլին:
Էլիսաշվիլին գտնում է, որ հիմա հնարավորություն կա «Վրացական երազանքին «հեռացնել Թբիլիսիից»: Քաղաքապետի թեկնածուի խոսքով, դա բարի գործ կլինի: