Աջարիայի պարեկային ոստիկանության պետ Մանուչար Կատիձեն հրաժարական է տվել, այս մասին interpressnews-ին հայտնել է պարեկային ոստիկանության բաժանմունքի ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն:
Ինչպես նշել է Կուպատաձեն, Մանուչար Կատիձեն աշխատանքային գործունեությունը կշարունակի Թբիլիսիում, նրա՝ Աջարիայից Թբիլիսի տեղափոխումը տեղի է ունեցել ռոտացիոն սկզբունքով: Թեյմուրազ Կուպատաձեն չի նշել, թե ով կնշանակվի Աջարիայի պարեկային ոստիկանության պետի պաշտոնում:
Մանուչար Կատիձեն Աջարիայի պարեկային ոստիկանության պետի պաշտոնը ղեկավարել է շուրջ 4 տարի: