
Աջարիայում փնտրում են Շուախևիի մունիցիպալիտետի Շուբանի գյուղում կորած 13-ամյա դեռահասին: Այս մասին հայտնել է Շուախևիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Վախթանգ Բոլքվաձեն:
Ըստ տեղեկությունների, 13-ամյա Մուրման Փուտկարաձեն հնարավոր է խաղի ընթացքում Չիրուխի գետն է ընկել։ Պատանին անհետացել է հասակակիցների հետ խաղի ընթացքում, երբ հեռացել է գնդակը գտնելու նպատակով։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Շուախեւիի փրկարարները, տեղում են նաւ շտապօգնության ծառայության աշխատակիցները։