
Աջարայի կառավարության նոր ղեկավար Զուրաբ Պատարաձեն «արմատական փոփոխություններ» չի ծրագրում, չնայած «Կվիրիս պալիտրա» թերթին ասել է, որ Բարձրագույն խորհրդի աջակցության դեպքում այս պահին երեք նախարարներ՝ Ֆինանսների, Տետնտեսության և Գյուղատնտեսության նախարարները կփոխվեն:
Զուրաբ Պատարաձեի խոսքով ` ինքը Վրաստանի ներկա Կառավարության թիմի անդամ է եւ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ արդեն մի քանի տարի աշխատում է: «Կվիրիկաշվիլիի կառավարման ժամանակ բազում հաջողությունների ենք հասել: Շնորհակալություն եմ հայտնում նրան, ինձ Աջարայի նախագահի պաշտոնում վստահելու համար»,-ասել է Զուրաբ Պատարաձեն:
Նրա խոսքով նախկին նախագահ Արչիլ Խաբաձեն մնում է թիմի անդամ: Պատարաձեն համոզված է, որ Խոբաձեն իր գիտելիքները, փորձն ու ողջ էներգիան կշարունակի օգտագործել շրջանի զարգաման համար:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Մուրման Դումբաձեի հայտարարությանը, որ Պատարաձեն եղել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, Աջարայի կառավարության ղեկավարն այսպես է արձագանքել` «Դումբաձեից շատ է լսել նման հայտարարություններ»: