
Աջարիայի ճանապարհային ոստիկանության ղեկավարի պաշտոնոմ նշանակվել է Մանուչար Կացիտաձեն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Մանուչար Կացիտաձեն մինչ այդ աշխատել է Թբիլիսիի ճանապարհային ոստիկանությունում:
Աջարիայի ճանապարհային ոստիկանության նախկին ղեկավար Լևան Մաիսուրաձեն օրեր առաջ ազատվել էր պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: