Աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները բողոքի երթի են դուրս եկել

Թբիլիսիում վարորդները, ավտոմեքենաներ ներկրող ընկերությունները, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչններ բողոքի ակցիա անցկացրին՝Դիղոմի թաղամասից երթով հասնելով մինչև Ազատության հրապարակ: Վարորդները բողոքում են ակցիզային և աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման գնի թանկացման դեմ: Նրանք վստահ են, որ երկրում առկա սոցիալական ծանր պայմանների ֆոնին այս օրենքը կբերի բնակչության աղքատացմանը և աշխատատեղերի կրճատմանը: Ըստ կազմակերպիչների՝ ցույցին մասնակցեց մոտ 600 վարորդ:

Որպես բողոքի նշան՝ մեքենաները մի քանի պտույտ կատարեցին Թբիլիսիի կենտրոնական փողոցներում, ինչի հետևանքով մոտ 30 րոպե կաթվածահար եղավ Ազատության հրապարակի երթևեկությունը:

Ալիքը զրուցել է ակցիան նախաձեռնողների հետ:

Վախթանգ Խարազիշվիլի ցույցի կազմակերպիչ, «Մերսեդես ակումբի» անդամ.  «Մենք պահանջում ենք, որպեսզի Խորհրդարանը դադարեցնի այս օրինագծի քննարկումը, քանի որ դրա կիրառման արդյունքում մեքենաների գինը կեռապատկվի, ինչն էլ կհանգեցնի բնակչության աղքատացմանը: Այսպես, թե այնպես վարորդները ստիպված են լինելու բախվել այս խնդրի հետ, երբ մեքենան փոխելու կարիք ունենան: Ցույցերը կշարունակվեն քանի դեռ արդյունքի չենք հասել»:

%d5%a6Դավիթ Գամրեկելիձե, վարորդ. «Առաջին հերթին չպետք է արգելվեն աջ ղեկով մեքենաները, դրա հետ մեկտեղ թանկացել են յուղի, բենզինի գները, ինչը նույնպես անընդունելի է: Այսօրվա մեր բողոքը սրա դեմ է: Տեսնենք՝ թե ինչ որոշում կընդունի մեր կառավարությունը»:

 

Թողնել պատասխան