
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Թբիլիսիի և Գորիի հինգ քաղաքացու՝ համակարգչային համակարգ ապօրինի ներխուժման և խարդախության մեղադրանքով: Ձերբակալվածների տարիքը 28-40 է, նրանցից մեկը նախնկինում դատված է եղել: Քննությունը պարզել է, որ մեղադրյալները խաբեությամբ պարզել են մի քանի օգտատերերի առցանց-բանկի տվյալները, ինչի շնորհիվ վարկեր են ձևակերպել մի քանի վարկային կազմակերպություններում: Վարկը հաստատվելուց հետո գումարները փոխանցել են հասանելի հաշվի վրա, ապա կանխիկացրել: Հանցավոր այս սխեմայի միջոցով մեղադրյալները ապօրինաբար տիրացել են 15 հազար լարիի: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի երեք հոդվածներով՝ 284, 286, 180, քննությունը շարունակվում է: