Վրաստանի խորհրդարանական ընտրություններին Ջավախքում մեծամասնական ընտրակարգով «Հանրապետական» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Աշոտ Սահարյանը Ալիք մեդիայի հետ զրույցում ասաց, թե կարծում է, որ ամեն ինչ լավ է լինելու Որոշողը ժողովուրդն է, նրանցից է կախված ամեն ինչ։
«Մեր խոստումն է աղքատությունից ազատումը, ստեղծելու ենք աշխատատեղեր, ինչ պահանջ ունենա ժողովուրդը կկատարենք: Ջավախեթիի հիմնական խնդիրը գյուղատնտեսությունն է, ինչի վրա էլ մենք կաշխատենք»:
Գումբուրդո գյուղում ընտրությունները շատ լավ են ընթանում, 2 ժամ առաջ շատ ակտիվ էր ժողովուրդը, հիմա պասիվացել են, բայց որոշ ժամանակ հետո կավելանան: 1985 թվականին ծնված Աշոտ Սահարյանը ընտրություններին մասնակցում է 6 համարի ներքո: Բարձրագույն կրթություն է ստացել Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալասարանի Ախալքալաքի մասնաճյուղում: Հանդիսանում է Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր, ընտրված՝ Գումբուրդո գյուղից: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: