Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի վարչապետ Բեսլան Բարցիցը և Նաուրուի խորհրդարանի խոսնակ Սիրիլ Բուրամանը բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
«Աբխազիան և Նաուրուն պետք է աշատեն միասին: Մենք կարևորում ենք Աբխազիայի հետ համագործակցությունը: Հպարտ եմ, որ այս օրերին գտնվում եմ աբխազ ժողովրդի կողքին»,-ասել է Բուրուման՝ վստահեցնելով, որ Աբխազիան և Նաուրուն ի զորու են զարգացնել երկկողմ համգործակցությունը տարբեր ոլորտներում:
Նաուրու կղզու վրա գտնվող ամենափոքր երկիրը՝ Նաուրուն 2009թ. ճանաչել է Աբխազիայի անկախությունը:
Հիշեցնենք՝ Աբխազիայի անկախությունը 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո առաջինը ճանաչել է Ռուսաստանը, որին հետևել են Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: