Տկղիբուլիի վթարը ողջ Վրաստանի ողբերգությունն է․ Սուբարի

Վրաստանի կառավարության անդամները ցավակցել են Տկղիբուլիի Միդելի հանքահորում զոհված հանքագործների ընտանիքներին: Հանքահորի վթարի արդյունքում մահացած 6 բանվորներից 5-ին հուղարկավորել են ապրիլի 10-ին:

Վրաստանի Վերաբնակեցման և փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է անվտանգության կանոնների մասին: Նրա խոսքով, Տկղիբուլիում տեղի ունեցած ողբերգությունը ողջ երկրի ողբերգությունն է:

«Սա միայն այդ ընտանիքների ողբերգությունը չէ, այլ ողջ Վրաստանի: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ցավակցել նրանց: Աշխատանքային անվտանգության տեսանկյունից շատ բան ունենք անելու, քան արվում է»,-հայտարարել է Սուբարին:

Գործատուների պատասխանատվության մասին է խոսել Վրաստանի Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին:

«Պետք է նաև հիշենք, որ գործատուների դերն ու պատասխանատվությունը մեծ է, նաև, հավանաբար, դա վերաբերում է հասարակությանը: Բոլորս պետք է ապահովենք, որ մեր աշխատանքային պայմանները պաշտպանվեն, յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի»,-հայտարարել է Ցքիտիշվիլին:

Թողնել պատասխան