Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին այցելել է պետության կողմից չվերահսկվող տարածքների հետ շփման գիծ, հանդիպել տեղի բնակիչներին:
«Յուրաքանչյուր իրադարձություն, որ տեղի է ունենում այստեղ, լինի դա ընտրություն կամ այսպես կոչված հանրաքվե, ուղղված է խաղաղության դեմ և մարտահրավեր է միջազգային հանրության համար»,-հայտարարել է Ռաքվիաշվիլին:
Հիշեցնենք՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մարտի 12-ին կայացել են խորհրդարանական ընտրությունները։
Անվտանգության խորհրդի ղեկավարը Շինդիսիում հարգանքի տուրք է մատուցել 2008 թ․ ռուս-վրացական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին:
Նշվում է նաև, որ նախատեսված է Ռաքվիաշվիլիի այցը Գորիի համալսարան: Ի դեպ, Վրաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը երկրի տարբեր շրջաններում քննարկումներ է անցկացնում ազգային անվտագնության հարցերի շուրջ: