Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարության նախաձեռնած անվճար դեղորայքի ծրագրի շրջանակներում հատկացվող դեղերի տեսականին հնարավոր է համալրվի։ Այս մասին հայտնել է փոխնախարար Զազա Սոփրոմաձեն։
Լրագրողների հետ զրույցում Սոփրոմաձեն նշել է, որ անվճար դեղորայք տրամադրելու պետական ծրագիրն այժմ դիտարկման փուլում է և չի բացառվում ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու նպատակով փոփոխություններ կատարվեն։
«Բնական է, նոր դեղորայքի ավելացման եւ, ընդհանրապես, նոր որոշում կայացնելու համար լավ վերլուծություն է հարկավոր, թե ինչպես է վեց ամիս առաջ մեկնարկած ծրագիրն այս ընթացքում աշխատել: Այժմ վերլուծում ենք ստացած արդյունքները»,- ասել է փոխնախարարը: