
Վրաստանի պաշտպանության փոխնախարար Աննա Դոլիձեն հունիսի 27-ին լքել է զբաղեցրած պաշտոնը: Դոլիձեն կշարունակի իր կարիերան նախագահի աշխատակազմում` որպես Գիորգի Մարգվեալշվիլիի` խորհրդարանական հարցերով քարտուղար: Հիշեցնենք` Դոլիձեն Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ էր նշանակվել 2015-ի մայիսին` գերատեսչության ղեկավարի պաշտոնում Թինա Խիդաշելիի նշանակումից հետո:
Նախագահը Դոլիձեի թեկնածությունն առաջադրել էր երկրի Բարձրագույն դատարանի դատավորի պաշտոնի համար, սակայն 2 շաբաթ առաջ տեղի ունեցած քվեարկության արդյունքում Վրաստանի խորհրդարանը չստարեց նրա թեկնածությունը: Աննա Դոլիձեն իրավական գիտությունների դոկտոր է, կրթություն է ստացել ԱՄՆ-ում, 2004-ին զբաղեցրել է Վրաստանի ազդեցիկ` «Երիտասարդ իրավաբաններն ասոցացիա» ՀԿ-ի նախագահի պաշտոնը: