
Թբիլիսիում մոտ 40 րոպե տեղացած հորդառատ անձրևը դժվարանցանելի է դարձրել քաղաքի կենտրոնական և ծայրամասային հատվածները:
Հեղեղվել են փողոցները, դժվարացել է մարդկանց տեղաշարժը, ավտոճանապարհներին մեծ խցանումներ են առաջացել: Խնդիրներ են առաջացել հատկապես Սաբուրթալոյի և Ազատության հրապարակի շրջակայքում, Հերոսների հրապարակում, Նուցուբիձե փողոցում, Արդարադատության տան տարածքում, Հավլաբարիի մետրոյի հարևանությամբ, Ռուսթավելիի պողոտայում, Մթացմինդայում:
Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տեղեկատվության համաձայն` Վրաստանում մոտակա օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում, անձրևային եղանակը կպահպանվի բոլոր տարածաշրջաններում: Բարձր լեռնային շրջաններում նույնիսկ հնարավոր են ձյան տեսքով տեղումներ: Առաջիկա օրերին մեծ է նաև քամու հավանականությունը: