
Ընտրական ցուցակները պարզեցնելու նպատակով՝ պետական ծառայությունները քաղաքացիներին անձը հաստատող վկայականները մինչեւ հոկտեմբերի 31-ը անվճար կտրամադրեն:
Ակցիան վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չունեն անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ:
Ծառայությունից օգտվելու համար հետաքրքրված քաղաքացիները պետք է դիմեն արդարադատության տուն եւ հանրային կենտրոններ: