
Հոկտեմբերի 10-ին Թբիլիսիի Սակրեբոլոյի հարակից տարածքում կազմակերպված ցույցի ընթացքում անհայտ անձինք ձերբակալել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Կոտե Իոսելիանիին: Գրում են վրաստանյան մի խումբ լրատվամիջոցներ («Ռուսթավի 2», netgazeti.ge, interpressnews.ge)։
Ցույցի մասնակիցները ասել են, որ Իոսելիանիին մի խումբ անհայտ անձինք բռնի կերպով նստեցրել են քաղաքացիական ավտոմեքենա:
Մինչ այդ, Կոտե Իոսելիանին կնոջ՝ Թինա Բոկուչավայի հետ փորձում էր մուտք գործել Սակրեբուլոյի շենք, սակայն ոստիկանությունը չէր թույլատրում։