«Միացյալ ազգային շարժման» անդամ Քեթևան Քոչորաշվիլին մեղադրում է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային` կուսակցությունից իրեն վտարելու մեջ: Քոչորաշվիլիի պնդմամբ՝ ըստ ցուցակի, Իրակլի Աբեսաձեի փոխարեն, ինքը պետք է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ լիներ, սակայն Մելիան հրաժարվել է, և այժմ իր փոխարեն լինելու է Դավիթ Ավալիանին. «Մելիայի որոշմամբ վտարվել եմ կուսակցությունից, և հետևաբար չեմ կարող լինել քաղաքային խորհրդի անդամ»:
Ավելի ուշ, «Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի կազմակերպության գործադիր քարտուղար Դավիթ Կիրթաձեն հերքել է Քոչորաշվիլիի` կուսակցությունից հեռացվելու մասին տեղեկությունը,
«Քեթի Քոչորաշվիլին «Միացյալ ազգային շարժում»-ից վտարված չէ, սակայն քաղաքային խորհրդի անդամ չի լինելու, իսկ կուսակցությունից որևէ մեկին վտարելու որոշում կայացնում էքաղխորհուրդը»,- հայտարարել է Կիրթաձեն:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդում «Միացյալ ազգային շարժումը 8 պատգամավորական տեղ ունի: Ցուցակի համաձայն՝ Քոչիրաշվիլին 9-րդն է, իսկ Ավալիանին 15-րդը: