«26 տարի առաջ մենք մի քայլ արեցինք` ի լուր աշխարհի ասելով, որ Վրաստանը վերականգնել է իր անկախությունը»:
Ելույթ ունենալով Անկախության տոնի առիթով մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Երկրի ղեկավարը կարծում է, սակայն, Վրաստանն անկախությունից ազատության հասնելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու:
«Մենք իսկապես կարողացանք ձեւավորել վրացական պետություն, որն իրականում անկախ է, առաջ է տանում իր քաղաքականությունն ու զարգանում ճիշտ ուղղությամբ: Սակայն անկախությունից մինչեւ ազատություն դեռ ճանապարհ կա անցնելու: Ազատ է երկիրը, որ հիմնված է ազատ հանրության վրա: Ազատ է հասարակությունը, երբ նրա յուրաքանչյուր անդամն է ազատ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Երկրի նախագահը նշել է, որ ազատություն ձեռք բերելը դժվար է, որովհետեւ ազատությունն առաջին հերթին «քո համաքաղաքացու` Վրաստանի քաղաքացու ազատության ճանաչումն է»: