Անկախության 25-ամյակը. համայնքային միջոցառում

25 տարի առաջ` 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 90 տոկոսից ավելին կողմ քվեարկեց Հայաստանի անկախության հարաքվեին:Հանրաքվեն արդար ու թափանցիկ անցկացնելու մասին վկայում էին 25 երկրներից գրանցված 117 դիտորդները:

Ինչպես Հայաստանում, հայկական սփյուռքի գաղթօջախների մեծ մասում, ՀՀ անկախության 25-ամյակը նշվեց նաեւ Թբիլիսում։ Հայաստանի հանրապետության քառորդդարյա տոնը նշում էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի եւ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունների կողմից: Կեսօրին, աշխարհի շատ եկեղեցիների նման, Թբիլիսիի Սբ․ Գեւորգ առաջնորդանիստ եւ Սբ․ Էջմիածին եկեղեցիներում Հանրապետական մաղթանքովի արարողություն արվեց։ Այնուհետեւ «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում պաշտոնական միջոցառում կազմակերպվեց՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:14319213_1590219104621381_7820559208222706793_n

Փաստագրական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությանը հաջորդեցին ելույթներ։ Միջոցառմանը ելույթ ունեցան «Հայարտուն» կենտրոնի մենակատարները եւ «Ներսես Շնորհալի» մանկապատանեական երգչախումբը: Բանախոսությամբ հանդես եկավ Վիրահայոց թեմի մտավորականների միության ղեկավար, պատմաբան Ենոք Թադեւոսյանը: Վերջինը հակիրճ ներկայացրեց պատմական Հայաստանի ու վերջին շրջանի զարգացումների պատմության որոշ դրվագներ։ Խոսքով հանդես եկան նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը: Ալիքի հետ զրույցում գնդապետ Ռամազյանը շնորհավորեց վիրահայ համայնքին Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով: Ռամազյանի խոսքով, անկախությունը մեզ հենց այնպես չի տրվել:

14448869_1590219034621388_985634143720978480_n«Մենք նահատակների, զոհերի գնով ենք տիրացել Հայաստանի անկախությանը: Հայությունն իր մեջ կամք է գտել 600 տարվա ընդմիջումից հետո եւս մեկ անգամ վերականգնել իր անկախությունը եւ եւս մեկ անգամ ապացուել ողջ աշխարհին, որ իր ապագան կերտելու եւ արարելու մենաշնորհը պատկանում է իրեն: Մեր ազգային շահերը որեւէ քաղաքական առեւտրի ենթակա չեն: Եթե որեւ ուժեր ցանկանում են իրար հետ զարգացնել համագործակցությունը, թող անեն, բայց ոչ հայկական շահերի հաշվին»,— նշեց գնդապետ Ռամազյանը:

20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանն, ըստ էության, ունի անկախության երկու տոն՝ սեպտեմբերի 21֊ը և մայիսի 28֊ը: Այս մասին իր խոսքում հիշատակեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, կոչ անելով դահլիճում ներկա գտնվող Հայաստանի դիվանագետներին մտածել անկախության տոնը մայիսի 28-ին նշելու ուղղությամբ:

Միջոցառման ընթացքում ասմունքեցին բանաստեղծուհի Մարինա Կիրակոսովան եւ «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանը:

14390928_1043234042460423_1058211483048626011_nԶուգահեռաբար, տոնը նշվում էր նաեւ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից: Տոնախմբության պաշտոնական մասում իր օրհնությունը ժողովրդին հղեց Թբիլիսիի Սբ․ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: «Վրաստանի հայ համայնք»-ի ղեկավար Սամվել Մկրտչյանը մեկ անգամ եւս կարեւորեց անկախ պետականության անգնահատելի դերը:

Ի դեպ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը արդեն երկրորդ տարին է ինչ խախտում է նախկինում ձեւավորված ավանդույթը, երբ անկախության տոնի առիթով պաշտոնական ընդունելության կազմակերպողը հենց դեսպանատունն էր: Վիրահայոց թեմի կազմակերպած միջոցառմանը մասնակցող Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետ Կարեն Մելիքյանի բացատրմամբ, միջոցառում չանցկացնելու պատճառները մի քանիսն են, սակայն չկոնկրետացրեց դրանք:

14458917_1423599964336813_78015650_n«Մեկնաբանելու ինչ-որ առիթ չեմ տեսնում, պատճառները տարբեր են եղել՝ տեխնիկական եւ այլն: Ամեն դեպքում ես համոզված եմ, որ մենք կնշենք անկախությունը, դեռ շատ ենք նշեու եւ միշտ ենք նշելու»,-ասաց Կարեն Մելիքյանը:

Նշենք նաեւ, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը ներկա չէր ոչ Հայարտան, ոչ էլ Վրաստանի հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին։

 

Թողնել պատասխան