5 տարի առաջ անհետացած Գոգիտա Աբուլաձեի ծնողները Զուգդիդիի գամգեոբայի շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանք տեղի իշխանություններին մեղադրում են անգործության մեջ՝ պահանջելով պատշաճ հետաքննություն իրականացնել դեպքի առիթով։
«Պահանջում ենք ասել ճշմարտությունը․ Նրանք գիտեն, բայց չեն ասում: Ծերացել ենք, մինչև կյանքից հեռանալը, ցանկանում ենք իմանալ, որտեղ է մեր երեխայի մարմինը»,- նշել է Աբուլաձեի մայրը՝ Ցինարա Աբուլաձեն:
Աբուլաձեները ցույց են անցկացրել նաև մարզային վարչակազմի շենքի հարակից տարածքում, սակայն, նրանց ոչ ոք չի հանդիպել:
Նշենք, որ Անակլիայի բնակիչ Գոգիտա Աբուլաձեն 2012 թվականի հունվարի18-ին տնից դուրս է եկել, գնացել աշխատանքի՝ «Անակլիա» հյուրանոց, դրանից հետո չի վերադարձել: