
Վրաստանյան Galt & Taggart ընկերության կանխատեսումներով 2022 թվականին Վրաստանը սպասում է 7,6 մլն զբոսաշրջիկի։
Ընկերության գնահատմամբ, 2017 թվականին Վրաստան է այցելել 3,5 մլն զբոսաշրջիկ, զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 2,8 մլրդ դոլար:
2018-ին զբոսաշրջության նոր ռեկորդ է գրանցվելու։ Ըստ ընկերության հաշվարկների, Վրաստան կայցելի 4,2 մլն զբոսաշրջիկ, ընդհանուր առմամբ այս տարի օտարերկրյա այցելուների թիվը կանցնի 8 մլն-ից։ Այս մասին գրում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։