Բոկերիան հակառուսական տրամադրություններ է սերմանում. Ադա Մարշանիա

«Հայրենասերների» դաշինքի ղեկավարներից Ադա Մարշանիան խորհրդարանին է դիմել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության հարցով:

Ընդդիմադիր գործիչը քննադատել է խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Գիգա Բոկերիային՝ նշելով, որ վերջինս երիտասարդների մեջ հակառուսական տրամադրություններ է սերմանում:

«Եթե կուզեք, զզվեք Պուտինից, դա ինձ չի վերաբերվում: Քաղաքականության մեջ ես սեր կամ ատելություն չգիտեմ: Ես քաղաքականության մեջ միայն շահերի մասին գիտեմ: Պարոն Բոկերիա, ես գիտեմ, որ Պուտինը Ռուսաստանի նախագահն է և ուզում եմ այդ մասին Ձեզ ևս հիշեցնել։ Պուծինը, Վլադիմիրը, մի մարդ է, ով ուժեղ է, և մենք պետք է նրա հետ հաշվի նստենք»,-ասել է Ադա Մարշանիան՝ Պուտին բառն արտասանելով ծ-ով:

Նա դիմել է նաև երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, ով խորհրդարանում էր ամենամյա զեկույցը ներկայացնելու նպատակով, ասելով, որ չպետք է մոռանալ ՌԴ-ում այսօր բնակվող հայրենակիցների գործոնը:

«Պարոն նախագահ, մենք պետք է նայենք դեպի Հյուսիս՝ մեր հարևանի կողմը: Կարծում եմ, մենք բոլորս մանկության տարիներից  դեռ լավ ենք ճանաչում նրան: Մեզանից ոմանք այնտեղ են ուսում ստացել, ոմանք դեռ շարունակում են սովորել, աշխատել ու այնտեղ ապրել: Պետք է հասկանանք, որ իրարից չենք կարող հեռանալ»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը։

 

Թողնել պատասխան