
Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը նշանակված է այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին:
Գարնանային նստաշրջանի առաջին նիստին կքննարկվեն ընթացիկ օրինագծերը: Քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է նաև պահեստային ծառայության բարեփոխման համար պատրաստված օրենսդրական փաթեթը:
Նշենք, որ 2018 թվականի գարնանային նստաշրջանը մեկնարկել է երեկ: