
Ներքին գործերի նախարարությունն այսօր նշում է ոստիկանության և նախարարության ստեղծման 100-ամյակը: ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 17:00-ին, Լիսի լճի մոտակայքում:
Միջոցառմանը կմասնակցեն փոխվարչապետ և ՆԳ նախարար Գիորգի Գախարիան, Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ներքին գործերի նախարարությունը Լիսի լճի մոտակայքում կցուցադրի տեխնիկա և սարքավորումներ:
Միջոցառումը կեզրափակվի տոնական համերգով: