Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» (Case II) գործով վերջին բանավոր լսումները նախատեսված են այսօր, թբիլիսյան ժամանակով ժամը 11:00-ին:
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի խոսքով, կառավարության ներկայացուցիչները կպաշտպանեն իրենց թիմային աշխատանքի արդյունքները: Վրաստանը Ստրասբուրգի դատարանում կներկայացնի մոտ 700 նոր ապացույց՝ օգոստոսի պատերազմը հետաքննելու համար:
Երկրների միջև դատական գործը կքննի Ստրասբուրգի Գերագույն դատարանը, որը բաղկացած է 17 երկրների, այդ թվում` Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներից: Մեծ պալատը ղեկավարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Դատավորների թվում են նաև Վրաստանի ներկայացուցիչ Լադո Ճանտուրիան և Ռուսաստանից՝ Դմիտրի Դեդովը:
Նիստում Վրաստանի պետական շահերը կպաշտպանեն իրավաբաններ Բրիտանիայից:
Բացի այդ, հայտնի է դարձել նաև, որ այս գործով դատավճիռ կայացնելուց հետո Ստրասբուրգի դատարանը կսկսի վերանայել անհատական հայցերը: