
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկա կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման համաձայնագրի ստորագրմանը Եվրախորհրդարանում: Կառավարության ղեկավարը Բրյուսելում է: Ստորագրման արարողությունից հետո Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Անտոնիո Տայանիի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Եվրամիության խորհուրդը հաստատեց Վրաստանի համար շենգենյան գոտու մուտքի ազատականացման վերջնական փոփոխված տարբերակը: Մի քանի օրից որոոշումը կգրանցվի Եվրամիության պաշտոնական մատյանում և հրապարակումից հետո 20-օրյա ժամկետում Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց մուտքի վիզայի, կարճաժամկետ այցելություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ: