Բաքվի դատարանը հնարավոր է այսօր հրապարակի Թբիլիսիից անհետացած ու Ադրբեջանում սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող լրագրող Աֆգան Մուխթարլիի դատավճիռը։
Մուխթարլիի փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլիի խոսքով, դատական նախորդ նիստի ժամանակ մեղադրող կողմը փաստերի հետազոտությունը փաստացիորեն ավարտել էր։ Այսօր, ըստ նրա, եթե մեղադրող կողմը լրացուցիչ նամակների հետազոտությունը չսկսի, պաշտպանող կողմը կսկսի իր ապացույցների հետազոտությունը:
«Մեր կողմից ապացույցների հետազոտությունից հետո ամենայն հավանականությամբ դատարանին ցուցմունք կտա Աֆգան Մուխթարլին, ինչին կհաջորդի դատավճիռը։ Չի բացառվում, որ այդ ամենը տեղի ունենա հենց այսօր»,- Չոփիկաշվիլիի խոսքերն է փոխանցում «IPN.GE»-ն: