Մայիսի 6-ին Վրաց ուղափառ եկեղեցին նշում է Սուրգ Գևորգի տոնը` Գեորգոբան: Այդ առիթով Վրաստանի բոլոր եկեղեցիներում տոնական կարգ է կատարվել:
Գևորգ զորավարն ապրել է 2-րդ դարի վերջում, 3-րդ դարի սկզբում` Հռոմեական կայսրության Կպադովկիա նահանգում, ծնվել և մեծացել է հայտնի ընտանիքում, զինվորական ընդունակությունների շնորհիվ դարձել է Կապադովկիայի իշխանը: Ընդունելով Քրիստոնեությունը` նա արժանացել է Դիոկղետիանոս կայսեր անարգանքին և ատելությանը: Նրա հրամանով բանտ է նստել, սակայն չի հրաժարվել հավատից:
Զորավարին դաժան հալածանքների են ենթարկել, տանջել մահակներով, կապել սուր դանակներով անիվին, սակայն նալ դիմանալով բոլոր հալածաքներին, ետ չի կանգնել Քրիստոնեությունից և կայսեր հրամանով մահապատժի է ենթարկվել:
Սուրբ Գևորգը համարվում է քաջության և անվախության բացարձակ օրինակ: Սրբապատկերներում նա երևում է ձիու վրա` նիզակը ձեռքին օձին սպանելիս: Սուրբ Գևորգի տոնը տարվա ընթացքում նշվում է երկու անգամ` նոյեմբերի 23-ին հիշատակվում է Սրբի` անիվների վրա տանջանքները, իսկ մայիսի 6-ին` գլխատումը: