«Եթե լարիի արժեզրկման պատճառով էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում նախատեսվի, այդ մասին առաջինը ինքներս կտեղեկացնենք»,- հայտատարել է փոխվարչապետ և Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Ըստ Կալաձեի անլուրջ հայտարարություններ են հնչում այսպես կոչված փորձագետների և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից, ովքեր հայտարարում են, թե էլ. էներգիայի սակագինը կավելանա:
«Էլեկտրաէներգիայի սակագինը սահմանում է կանոնակարգման հանձնաժողովը, որը նախօրերին այս մասին հայտարարություն է տարածել: Այս պահի դրությամբ էլեկտրաէներգիայի սակագինը չի ավելանա: Դեկտեմբերի 21-ին հնչել է նման հայտարարություն: Քննարկվել է նաև ջեռուցման կայանների սակագնի խնդիրը, այս առումով սակագնի աճ կա, սակայն սա չի նշանակում, որ քաղաքացին ավել է վճարելու»,- հայտարարել է Կալաձեն` կոչ անելով զերծ մնալ անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող հատարարություններից: