Նոյեմբերի 21-ից պաշտոնապես մեկնարկում է Վրաստան-Եվրամիություն ասոցացման նորացված օրակարգը, որը նախատեսված է 2017-2020 թվականների համար։
Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում: Գերատեսչությունում նշում են, որ նոր օրակարգը ավելի հավակնոտ է, Վրաստանին հնարավորություն է տալիս մինչև 2020թ․ առավելագույնս մոտենալ Եվրամիության չափանիշերին:
«Նորացված օրակարգը պատրաստվել է քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցությամբ: Այն ենթադրում է ՀԿ-ների կոնկրետ առաջնահերթություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կառավարումը, արտաքին և անվտանգության քաղաքականությունը, արդարադատությունը, ազատությունը, առևտուրը, տնտեսական զարգացումը, հաղորդակցությունը, էներգաարդյունաբերությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, շարժունակությունն ու ժողովուրդների միջև կապերը»,- ասված է Վրաստանի արտգործնախարարության տարածված հայտարարությունում։