
Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին և անվտանգության խորհրդի ղեկավար Դավիթ Ռաքվիաշվիլին հարգանքի տուրք են մատուցել ավիավթարի հետևանքով մահացած Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հիշատակին: Աբաշիշվիլին, Ռաքվիաշվիլին և Վրաստանի փոխարտգործնախարար Վախտանգ Մախարոբլիշվիլին այցելել են Լեխ Կաչինսկու անվան պուրակ և ծաղիկ խոնարհել նրա արձանին:
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու Ту-154 ինքնաթիռը 2010 թվականի ապրիլի 10-ին վթարի էր ենթարկվել Սմոլենսկ քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռի ուղևորների շարքում էր նաև Լեհաստանի առաջին տիկինը: