Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի՝Յան Կելիի խոսքերով` ժամանակակից աշխարհում ամոթալի է այսպես կոչված սահմաններ դնելը: Դեսպանը նկատի ունի Վրաստանի կողմից չվերահսկվող` Ցխինվալիի կողմից վարչական սահմանի փակումը:
«Ամոթալի է ժամանակակից աշխարհում այպես կոչված սահմաններ դնելը: Մենք չենք ընդունում(ճանաչում) այդ սահմանները» — Նշել է դեսպանը:
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալին օգոստոսի 25-ին փակել է վարչական սահմանը: Ինչպես հայտնել է պետական անվտանգության կոմիտեն, սահմանի հատումն արգելվել է ժամը 20:00-ից:
Որպես պատճառ ներկայացնում են անվտանգության միջոցների հզորացումը` կապված «Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության օրվա ճանաչման հետ»:
Վարչական սահմանը կվերաբացվի օգոստոսի 27-ին, ժամը 07:00-ից: