Վրաստանում ԱՄՆ-ի դեպսան Յան Կելլին վստահ է, որ Թրամփի կառավարման օրոք եւս ԱՄՆ-Վրաստան հարաբերություններն ամուր են մնալու: «Պետքարտուղարը դեռևս նշանակված չէ, մենք պետք է տեսնենք՝ ինչպիսին կլինի մեր քաղաքականություը նոր պետքարտուղարի օրոք, բայց ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները ոչ միայն կայուն կմնան, այլեւ ավելի կամրանան»,- հայտարարել է Կելլին:
Տնտեսական հարաբերությունների հետ կապված Կելլին ասել է, որ Վրաստան-ԱՄՆ ազատ առևտրի համաձայնագրում որևէ նորամուծություն չի լինելու։ Ընդհանուր առմամբ՝ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել երկրների հետ երկկողմ բանակցություններ վարել՝ առևտրային հարաբերությունների ձևավորման նպատակով: