ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն կանչվել Վրաստանի ՆԳՆ` իր կողմից արված հայտարարությունների հետ կապված:
Այս մասին ասել է ՆԳ փոխնախարար Դավիթ Զալկալիանին: Փոխնախարարը չի բացառել նաև, որ դեսպանը հնարավոր է` լքի զբաղեցրած պաշտոնը: Գեգեշիձեն արդեն Թբիլիսի է ժամանել, սակայն մենկաբանություններից հրաժարվել է: Հիշեցնենք` մի քանի օր առաջ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը հայտարարել էր, թե իշխող թիմում կան ռուսամետ ուժեր, սակայն որոշումներ ընդունելու գործընթացի վրա նրանք չեն ազդում: Նախօրեին նախագահ Մարգվելաշվիլին դեսպանի այս խոսքերը որակել էր որպես չորակավորված դեսպանի կողմնապահ հայտարարություն: Նախագահն ասել է, որ դեսպանը կողմնապահություն ցուցաբերում է ոչ առաջին անգամ: