
Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լուիվիլի ոստիկանությունը բնակարաններից մեկում երկու դիակ է հայտնաբերել, որոնցից մեկը քութայիսցի Դավիթ Կանդելակին է։
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Կանդելակիի ընտանիքի անդամները ոստիկանությանը հայտնել են վերջինիս անհետանալու վերաբերյալ։
Կանդելակին Մայամիում պետք է հանդիպեր կնոջը, սակայն նա չի եկել հանդիպմանը, որից հետո կինը դիմել է ոստիկանություն։ Ոստիկանությունը երկու սպանվածներին հայտնաբերել է նախորդ հինգշաբթի` հունվարի 18-ին։ Հարուցվել է քրեական գործ, ընդանում է հետաքննություն։
Կանդելակին ամերիկայի քաղաքացիություն ուներ, մասնագիտությամբ բժիշկ էր։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։