1995-2015 թվականներին ամենաշատ անվերադարձ ֆինանսական օգնություն Վրաստանին տրամադրել է ԱՄՆ-ն ` ընդհանուր մոտ 912 միլիոն 140 հազար դոլար :
Ինֆորմացիայի ազատության ինստիտուտը Վրաստանի ֆինանսերի նախարարությունից պահանջել է ֆինասնական աջակցության մասին տեղեկատվություն, որոնք անվերադարձ տրամադրել են այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ:
Ըստ նախարարության փաստաթղթերի` 2 տասնամյակում Վրաստանին տրամադրված դրամաշնորհների ընդհանուր քանակը 2 միլիարդ դոլարից ավել է: Այս գումարներից ամենից շատ միջոցներ Վրաստանին անվերադարձ տրամադրել է ԱՄՆ -ն~ 2008ին , 2010-ին և 2014-ին, իսկ 2015-ի նոյեմբերի դրությամբ` ԱՄՆ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմել է 129.500 000 դոլար:
Շոշափելի են նաև Եվրախորհրդի, Գլոբալ հիմնադրամի, Համաշխարհային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհները:
Բացի անվերադարձ ֆինանսական օգնությունից` Վրաստանի ռազմավարական գործընկերների կողմից նաև վարկային,նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերվել, նաև անվտանգության, պաշտպանության, կրթության, մշակույթի ոլորտների ծրագրերի համաֆինասնավորումներ են եղել:
Նույն աղբյուրը նշում է նաև, որ 1995-ից սկսած` Ռուսաստանը Վրաստանին ոչ մի օգնություն չի տրամադրել: