Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ֆեյսբուքյան էջում երկրում խորհրդային օկուպացիայի օրվա՝ փետրվարի 25-ի հետ կապված հայտարարություն է տարածվել: «Ամերիկայի միացյալ նահանգները հպարտանում է, որ հանդիսանում է Վրաստանի դաշնակից եւ շարունակում է աջակցել երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը,- ասվում է հայտարարությունում: Մեջբերվում է Յունկերի անվան ուսհաստատության ռեկտոր, գնդապետ Ալեքսանդր Չխեիձեի խոսքը. «Իսկապես, երկարաժամկետ պայքարը հեշտ գործ չէ, բոլորը ցանկանում են ազատ շնչել, սակայն համոզված եղեք՝ կլինի շատ ավելի վատ, եթե թշնամին հաղթի մեզ եւ հողի հետ հավասարեցնի, վերացնի մեր ընտանիքները, օջախներն ու ազատությունը: Վրաց ազգը մեծ եւ ուշագրավ պատմություն ունի: Մենք՝ վրացիներս, միշտ տարբերվել ենք ինքնազոհողությամբ եւ հայրենիքի հանդեպ մեծ սիրով: Մեր հայրենիքը կրկին վերածնվել է, ծաղկել, եկել են երջանիկ օրերը, մեր ժողովուրդն ազատվել է ստրկությունից եւ հանգիստ շունչ քաշել: Մի՞թե այս պահին այն պետք է հանձնվի, եւ այդ ձեռքներումը պետք է մեռնի: Ոչ, դա չպետք է տեղի ունենա եւ տեղի չի ունենա, վրաց ազգը երբեք վախկոտ չի եղել եւ չի լինի»:
Այս ելույթից 5 ամիս անց, Կարմիր բանակը գրավեց Թբիլիսին, սակայն չնայած 70-ամյա խորհրդային օկուպացմանը, կայուն վրացական ոգին անկոտրում մնաց: ԱՄՆ-ն հպարտ է, որ Վրաստանի դաշնակիցն է եւ շարունակում է աջակցել ինքնիշխան եւ անկախ երկրին»,- ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: