
«Ռուսաստանի գործողություններին մենք պատասխանում ենք իմ այցով, ԱՄՆ-ի նախագահի հստակ դիրքորոշմամբ»,- այս մասին հայտարարել է Վրաստանում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Փենսի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է աջակցել ահաբեկչությանը սատարող պետություններին: Ըստ նրա, նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի մոտ ապագայում:
«Մեր կարծիքով՝ նշված օրինագիծն ավելի կխորացնի առկա պատժամիջոցները: Վերջիններիս հարցում նախագահն ու կոնգրեսը նույն դիրքորոշումն ունեն»,- հայտարարել է Փենսը: