
Վրաստանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Խորհրդարանի նախագահի հայտարարությունը, որում Դավիթ Ուսուփաշվիլին ասել էր, թե Վրաստանում անհրաժեշտ է ամերիկյան ռազմաբազա տեղակայել:
Վրաստանյան լրատվամիջոցներին Յան Կելլին ասել է, որ այս թեմայով ինքը դեռ չի խոսել Հանրապետական կուսակցության առաջնորդի հետ, սակայն նրա առաջարկը հետաքրքիր է համարում.
«Մենք պետք է դիտարկենք` ինչ է ենթադրում Հանրապետականների առաջարկը: Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն նկատելիորեն ներկայացված է Վրաստանում: Սա կապված է հիմնականում մեր ղեկավարությամբ ՆԱՏՕ-ի ուսուցման և գնահատման կենտրոնի աշխատանքի հետ: Մենք նաև մեկ այլ ծրագիր ենք մեկնարկում, որը հիմա քննարկման փուլում է, այնպես որ առաջարկը հետաքիքիր է և մենք այն մանրամասն կուսումնասիրենք»,-ասել է Կելլին: