Մեկ ժամ առաջ Թբիլիսի ժամանեց ԱՄՆ-ի փոխնախագահը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Մայք Փենսին և տիկնոջը դիմավորել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ: Հյուրերը Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից հրավիրված են պաշտոնական ընթրիքի:
Արդեն օգոստոսի 1-ին, ժամը 10:15-ին կառավարության շենքում տեղի կունենա վարչապետի և փոխնախագահի հանդիպումը, որին կհաջորդի մամուլի համար համատեղ հայտարարությունը: Նույն օրը 15:15-ին Փենսը կհանդիպի Վրաստանում անցկացվող ավանդական «Արժանի գործընկեր» զորավարժությունների մասնակից զինվորականներին: Այցը կավարտվի օգոստոսի 1-ին, Փենսը կմեկնի 16:00-ին: