ԱՄՆ-ի տնտեսական զարգացման ծրագիրը կրկնում է Վրաստանինը. Ճիճինաձե

Ճիճինաձե

«Եթե դիտարկենք ԱՄՆ-ի տնտեսական զարգացման ծրագիրը, կարելի է ասել, որ այն արտագրված է մեր (Վրաստանի-խմբ․) ծրագրից»,-այս մասին հայտարարել  է Իսանիի   մեծամասնական   պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն՝ անդրադառնալով լարիի արժեզրկմանը:  Նրա խոսքով՝ Վրաստանի նոր կառավարության 2017թ․-ի  տնտեսական  զարգացման ծրագրի նպատակը տարադրամի հանդեպ վստահության վերականգնումն է: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

«Քաղաքացին, նույնիսկ երբ խանութում մանր է ստանում, առանց ժամանակ կորցնելու դոլար է գնում,  քանի որ լարիի հանդեպ վստահությունը նվազել է»,-ընդգծել  է պատգամավորը:

Ճիճինաձեն նշել է, որ լարիի փոխարժեքը նվազել է միայն դոլարի հանդեպ, իսկ Վրաստանի հարևան երկրների տարադրամների նկատմամբ այն մնացել է անփոփոխ:

Թողնել պատասխան