ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական Թեդ Փոնի նախաձեռնությամբ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձև է ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում է Կոնգրեսի պաշտոնական կայք էջը:
Բանաձևը աջակցում է հիշյալ երեք երկրների տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և եվրոպական ընտրությանը: Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքներից, դադարեցնել Վրաստանի բռնագրաված տարածքներում ապակայունացնող գոծողությունները:
Բանաձևը նաև կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ աջակցել երեք երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը:
Փաստաթուղթն առաջիկայում կքննարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հաստատման դեպքում լիագումար նիստում կընթանա քվեարկությունը: